Պրահայում լույս է տեսել ՕՐԵՐ եվրոպական ամսագրի նոր համարը՝ նվիրված Գերմանիայի հայ մշակույթի գործիչներին։ Բնականաբար մեկ համարում չէինք կարող ընդգրկել բոլոր արվեստագետներին, մանավանդ, որ Գերմանիայում այսօր ստեղծագործում են 100-ից ավելի մշակույթի հայ գործիչներ։ Այս հարցազրույցները արվել էին անցած տարիների ընթացքում եւ որոշեցինք առանձին համարով ներկայացնել, իսկ հաջորդ համարում, որը նվիրված է լինելու Գերմանահայ համայնքի պատմությանը, ներկային ու ապագային, նույնպես մեծ տեղ պետք է հատկացվի մեզ հայտնի մշակույթի գործիչներին, որոնց մեծ մասի անունները հիշատակել ենք ամսագրի խմբագրականում։
ՕՐԵՐ-ի այս համարում տեղ են գտել բացառիկ հարցազրույցներ օպերային հանրահայտ սոպրանո Հրաչուհի Բասենցի, հանրահայտ ջութակահար եւ դաշնակահար Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանների ընտանիքի, նկարիչներ Արչի Գալենցի, Սիլվինա Տեր-Մկրտչյանի, Վան Սողոմոնյանի, Նոնա Գաբրիելյանի, տենոր Արտակ Կիրակոսյանի, կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի, դերասաններ Գրիգոր Մելիքյանի, Լարիսա Գեւորգյանի, Նաիրա Քալաշյանի, դերասան, երգիչ Ստեփան Գանտրալյան-Թաշչյանի, դերասան, դասախոս Բեա Էհլերս-Քերբեկյանի, լրագրող, դերասան Մարկ Հայրապետյանի, դերասան, ռեժիսոր Արթուրո Սայանի, դերասան, լուսանկարիչ Վահե Բազիկյանի, գրող, թարգմանիչ Ագապի Մկրտչյանի, բանաստեղծ Նաիրա Քոչարի հետ։
Բացառիկ հարցազրույց է տպագրվել հայ արձակի անվանի ներկայացուցիչ Նորայր Ադալյանի հետ՝ նրա վերջին գրքի գերմաներեն թարգմանության լույս ընծայման առիթով։ Մարիետա Խաչատրյանը ներկայացրել է լոնդոնաբնակ Արթուր Օշականցու արվեստը։ Պատմական վկայություն է տպագրվել հունգարահայ Քրիշտոֆ Սոնգոտի ժառանգության մասին։
Ամսագրում տեղ են գտել նաեւ այլ հետաքրքիր մշակութային հրապարակումներ։
Ցավոք, մինչ ամսագիրը լույս կտեսներ, կյանքին հրաժեշտ տվեցին 100 ամյակը չբոլորած դերասան Գրիգոր Մելիքյանը, դերասանուհի Լարիսա Գեւորգյանը, գեղանկարիչ,խեցեգործ Վան Սողոմոնյանը։
Orer.eu
Գերմանիայում եւ այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցները կարող են բաժանորդագրվել ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը եւ տարածել հայկական համայնքներում։
Բաժանորդագրությունը Եվրոպայում եւ այլ երկրներում 50 եվրո է,
EURO-ով բաժանորդագրության փոխանցումները ուղարկել հետեւյալ հաշվեհամարով՝
ICKVE-ORER MAGAZINE
Account number 1002511474 / 2700
IBAN CZ 38 2700 0000 0010 0251 1474
SWIFT CODE – BACXCZPP
Uni Credit Bank Czech Republic a.s.
Չեխիայում բաժանորդագրությունը 500 կրոն է, փոխանցումները կատարել հետեւյալ հաշվեհամարին։
Account number: 68041001 / 2700
IBAN CZ 23 2700 0000 0000 6804 1001
SWIFT CODE – BACXCZPP
Մենք սիրով կընդունենք նաեւ ձեր նվիրատվությունները։
Հարցերի դեպքում դիմել ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանին՝ hakob@orer.cz



