Հուլիսի 26-ին, ժամը 20:30-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի զբոսայգու բացօթյա բեմում հանդես կգա Արցախի պետական ջազ նվագախումբը (ղեկավար՝ Տիգրան Սուչյան):
Համերգին մասնակցում են նաև ժամանակակից հիփ-հոփ կատարող Նարեկ Հովսեփյանը (A-Chilla) և Ժաննա Դավթյանը (վոկալ)
Ծրագրում՝ հայկական և արտասահմանյան դասական ջազային և հեղինակային ստեղծագործություններ։
Արցախի պետական ջազ նվագախումբը հիմնադրվել է 2004-ին: Հիմնադրման օրվանից նվագախումբը բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Արցախի, Հայաստանի և ՌԴ բեմերում:
orer.eu