Եվրոպական խորհրդարանի ութ երկրների 15 պատգամավորներ համատեղ հայտարարությամբ դատապարտել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի հայտարարությունները Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ռազմական համագործակցության վերաբերյալ։
Խորհրդարանակնները կոչ են արել չխառնվել ինքնիշխան պետության ներքին գործերին, ավելին՝ դատապարտել են 140 հազար արցախցիների հայրենազրկումը 2023 թվականի սեպտեմբերին, ինչը կատարվել է վերոհիշյալ երկու երկրների պայմանավորվածությամբ։
Պատգամավորները կոչ են արել նաեւ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դիկտատորական ռեժիմի դեմ, իսկ Եվրոպական հանձնաժողովին ու խորհրդարանին՝ արձագանքել այս իրավիճակին։
Հայտարարությունը ստորագրել է նաեւ չեխ պատգամավոր Մարկետա Գրեգորովան։