Հունիսի 18-ին դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Ստուբին։
Նախագահի նստավայրում կայացած պաշտոնական արարողությանը հաջորդեց դեսպանի և նախագահ Ստուբի առանձնազրույցը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Դեսպան Աննա Աղաջանյանը Հայաստանը ներկայացնում է նաեւ Շվեդիայում, Նորվեգիայում եւ Դանիայում, նստավայրը՝ Ստոկհոլմ(Շվեդիա)։
orer.eu