Այսօրվանից շրջանառության մեջ են դրվում Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշները

2024 թվականի հունիսի 20-ին շրջանառության մեջ են դրվել երկու նամականիշ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին: Այս մասին հայտնում է Հայաստանի Ֆիլատելիան։ Նամականիշները թողարկվել են Ֆրանսիայում՝ Cartor տպարանում։ Դիզայնի հեղինակն է Վահագն Մկրտչյանը։ Յուրաքանչյուրից տպագրվել է 15 000 օրինակ։ Չափսերը` 30,0 x 40,0 մմ։ orer.eu