Ինչպես հաղորդում է ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը, «Արամ Հովհաննիսյան թատրոնը» 2024 թ. մայիսի 25 – 31 մասնակցեց Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Բիտոլա քաղաքում տեղի ունեցած Մոնոդրամայի 25-րդ միջազգային փառատոնին:
Այս փառատոնին հայտնի դերասան եւ ռեժիսոր Արամ Հովհաննիսյանը ներկայացավ Միգել դե Սերվանտեսի «Դոնքիշոտ» ներկայացումով եւ արժանացավ Փառատոնի Գրան Պրի մրցանակին:
Շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում նորանոր բեմական հաղթանակներ։
orer.eu





