Վաչագան Հովհաննիսյանը բազկամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր, իսկ Սարգիս Հարությունյանը՝ կրկնակի ոսկե մեդալակիր

  • 12.05.2024
  • 0
  • 656 Views

2024թ. մայիսի 2 -ից 12 -ը Սլովակիայի մայրաքաղ Բրատիսլավայում կայացած բազկամարտի Եվրոպայի հերթական առաջնությունում ՀՀ բազկամարտի հավաքականը նվաճեց երեք մեդալ՝ մեկ ոսկե, մեկ արծաթե եւ մեկ բրոնզե։

Վաչագան Հովհաննիսյանը մինչեւ 70 կգ. քաշային կարգում իրեն հավասարը չունեցավ ձախ ձեռքով մրցապայքարում, աջ ձեռքով էլ գրավեց 3րդ տեղը։

Իսկ Ազատ Սրափյանը եզրափակիչում նույն քաշային կարգում համառ պայքարում աջ ձեռքով գրավեց 2 տեղը։ Այս մասին հաղորդում է ՀՀ բազկամարտի ֆեդերացիան։

Ավելացնենք նաեւ, որ հաշմանդամային բազկամարտի՝ պարաբազկամարտի Եվրոպայի 26-րդ առաջնությունում երկու ոսկե մեդալ նվաճեց Հայաստանը ներկայացնող, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից շահումյանցի Սարգիս Հարությունյանը։ Շնորհավորում ենք մեր բոլոր հաղթանակած տղաներին եւ մաղթում առողջություն։

orer.eu

Սարգիս Հարությունյան

Վաչագան Հովհաննիսյան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում