N Զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով

  • 07.05.2024
  • 0
  • 350 Views

ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասում մայիսի 7-ի ժամը 14:00-ի սահմաններում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում