Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը. ահազանգում է Հովիկ Ավանեսովը

  • 04.05.2024
  • 0
  • 98 Views

Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս մասին է ահազանգում է Հայքի մշակութային օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը։

«Այս քաղաքականության հերթական թիրախը դարձավ Ստեփանակերտի հերոսների պանթեոնը։ Այս մասին տեղեկատվությունը տարածվում է ադրբեջանական տելեգրամ ալիքներով»,- նշել է նա։

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։  Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրությունն արգելվում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ։

Հետևե’ք նաև

https://t.me/ombudsman_ArmenianHighlands

https://www.instagram.com/ombudsmancultureofarmhighlands

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում