Ֆրանսիացի փորագրանկարչության վարպետ Ժան-Պիեր Տանգիի «Փորագիր կանգառներ» ցուցահանդեսը կբացվի Երեւանում

  • 26.04.2024
  • 0
  • 186 Views

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Մշակույթների երկխոսություն»
կազմակերպությունը և Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի
Կազմկոմիտեն, համագործակցելով Հայաստանի հանրապետությունում Ֆրանսիայի
հանրապետության դեսպանության և ֆրանսիական ինստիտուտի հետ, 2024թ․-ի մայիսի 3ից-27ը
Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում՝ առաջին անգամ Հայաստանում
ներկայացնում են Փարիզում ներկայացվող «Սարսելի Գեղարվեստական տպագրության
միջազգային Բիենալե»-ի / Biennale Internationale de la Gravure de Sarcelles հիմնադիր և համադրող, փորագրանկարչության վարպետ պարոն Ժան-Պիեր Տանգիի՝ «Փորագիր կանգառներ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը։
Երևանի քաղաքապետի հրավերով Հայաստան ժամանող ֆրանսիացի անվանի արվեստագետը հանրությանը և մասնագիտական հանրույթին կներկայացնի շուրջ 200 փորագրանկար։
Վերջիններս ստեղծվել են Ժան-Պիեր Տանգիի՝ Իսպանիա, Մարոկկո, Վենետիկ, Բյուզանդիա,
Ասիա և Նյու Յորք կատարած ճամփորդությունների ընթացքում և ձեռք բերված
տպավորությունների արդյունքում։


«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Գեղարվեստական տպագրության
երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեն 2023թ․-ին՝ Գեղարվեստական տպագրության
Չորրորդ միաջազգային Բիենալե, Երևան 2023-ի շրջանակում առաջին անգամ Հայաստանում
հյուրընկալեցին Փարիզում ներկայացվող «Սարսելի Գեղարվեստական տպագրության
միջազգային Բիենալե»-ի / Biennale Internationale de la Gravure de Sarcelles հիմնադիր և համադրող,
փորագրանկարչության վարպետ պարոն Ժան-Պիեր Տանգիին։


Գեղարվեստական տպագրության Չորրորդ միաջազգային Բիենալե, Երևան 2023-ի ընթացքում
ֆրանսիացի անվանի արվեստագետը մասնակցեց «Հայաստանը՝ տարածաշրջանում
Գեղարվեստական տպագրության Կենտրոն» խորագիրը կրող Առաջին միջազգային
համաժողովին և ներկայացրեց Սարսելի Գեղարվեստական տպագրության միջազգային
Բիենալեն և մասնագիտական շուրջ հիսուն տարվա փորձառությունը միջազգային
գեղարվեստական տպագրության ոլորտում։


Գեղարվեստական տպագրության Չորրորդ միաջազգային Բիենալե, Երևան 2023-ի ծավալը,
ներկայացված միջազգային մրցութային ցուցադրությունը և կազմակերպիչների կողմից ներդրած
արհեստավարժ հմտությունները մեծապես տպավորեցին լայն ճանաչում վայելող ֆրանսիացի
մշակութային գործչին և նա հանդես եկավ առաջարկով՝ 2023թ․-ի աշնանը ներկայացնել
Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեն Փարիզում, «Սարսելի
Գեղարվեստական տպագրության 21րդ միջազգային Բիենալե»-ին / 21st Sarcelles
International Engraving Biennial առանձին տաղավարով։


Այսպիսով՝ Հայաստանի հանրապետությանն առաջին անգամ հնարավորություն ընձեռնվեց
ներկայացնել միջազգային հանրությանը հայ գեղարվեստական տպագրության ոլորտում
ստեղծագործող փորագրանկարիչներին։
Բարձր գնահատելով վերոնշյալ առաջարկի կարևորությունը Հայաստանի և ինստիտուցիոնալ
համագործակցության համար «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և
Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեն հանդես
եկան պատասխան առաջարկով՝ 2024թ․-ի գարնանը ներկայացնել Փարիզում ընթացող «Սարսելի
Գեղարվեստական տպագրության միջազգային Բիենալե»-ի հիմնադիր և համադրող,
փորագրանկարչության վարպետ պարոն Ժան-Պիեր Տանգիին Հայաստանում՝ առաջին անգամ
անհատական ցուցահանդեսով։
Վերջինիս շրջանակում հայ արվեստասեր հանրությունն կծանոթանա ֆրանսիացի
փորագրանկարչի գեղարվեստական տպագրության թերթերին, միևնույն ժամանակ՝ Ժան-Պիեր
Տանգին Հայաստանում իր «Փորագիր կանգառներ» անհատական ցուցահանդեսին ս․թ․-ի մայիսի
4ին անվանի ֆրանսիացի փորագրանկարիչը կզեկուցի իր ստեղծագործունեության կայացման և
Փարիզում «Սարսելի Գեղարվեստական տպագրության միջազգային Բիենալե»-ի նախաձեռնման,
կարևորության, գեղարվեստական տպագրության զարգացման միտումների մասին՝ միջազգային
համատեքստում։ Վայրը՝ Գեղագիտության ազգային կենտրոնի Թանգարան (Աբովյան 13)


2024թ․-ի մայիսի 5ին կմատուցի վարպետության դաս գեղարվեստական տպագրության՝
փորագրանկար (փորագրություն հատիչով) / burin engraving տեխնիկայի
առանձնահատկությունների և մասնագիտական հմտությունների վերաբերյալ։

Վայրը՝ Գեղագիտության ազգային կենտրոնի Թանգարան (Աբովյան 13)
«Սարսելի Գեղարվեստական տպագրության միջազգային Բիենալե»-ի հիմնադիր և համադրող,
փորագրանկարչության վարպետ պարոն Ժան-Պիեր Տանգիի ներկայությունը և անհատական
ցուցահանդեսի կազմակերպումը Հայաստանում բացառիկ է իր կարևորությամբ ոչ միայն
հայաստանյան ժամանակակից արվեստի բնագավառում, այլև՝ տարածաշրջանում։
Վերոնշյալ նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում սկիզբ է առնում բացառիկ
ինստիտուցիոնալ համագործակցություն գեղարվեստական տպագրության ոլորտում։
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Գեղարվեստական տպագրության
Կազմկոմիտեն հետևողական քայլերով զարկ են տալիս մշակությաին կառույցների միջև
ինստիտուցիոնալ համագործակցությանը և ս․թ․-ի ապրիլի 27-ից մայիսի 6-ը Հայաստանում
կհյուրընկալեն Գեղարվեստական տպագրության ոլորտում լայն ճանաչում վայելող
փորագրանկարչության վարպետ Ժան-Պիեր Տանգիին, ստեղծելով նոր հնարավորություն
Հայաստանում և տարածաշրջանում միակ Գեղարվեստական տպագրության երևանյան
միջազգային Բիենալեի և Ֆրանսիական «Սարսելի Գեղարվեստական տպագրության միջազգային
Բիենալե»-ի միջև։
Վերջինիս հիմնադիր և համադրող պարոն Ժան-Պիեր Տանգիի «Փորագիր կանգառներ» խորագիրը
կրող անհատական ցուցահանդեսը կամփոփի Գեղարվեստական տպագրության Չորրորդ
միաջազգային Բիենալե, Երևան 2023-ը և կազդարարի Գեղարվեստական տպագրության
Հոբելյանական Հինգերորդ միաջազգային Բիենալե, Երևան 2025-ը։

ORER.EU

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում