Եվրոպական խորհրդարանի ընդունած նոր բանաձեւով կոչ է արվում Եվրահանձնաժողովին՝ սառեցնելու Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունը

  • 26.04.2024
  • 0
  • 110 Views

Եվրոպական խորհրդարանի ընդունած հերթական բանաձեւը կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել երկրի բանտերում պահվող քաղբանտարկյալներին: Միաժամանակ ուղերձ է արվում Եվրոպական հանձնաժողովին՝ սառեցնելու Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունը, ապագայում ցանկացած համագործակցություն պայմանավորելով քաղբանտարկյալների ազատ արձակմամբ եւ մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակի բարելավմամբ:

Նշվում է նաեւ մարդու իրավունքների խախտումներ թույլ տված պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին:

Բանաձեւն, իհարկե, խորհրդատվական է, սակայն նշանակալից, քանի որ այն Բաքվում Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի համաժողովի անցկացումը անհամատեղելի է համարում Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտման հետ:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում