Ռուսական զորքերը լքում են Լեռնային Ղարաբաղը. Չեխական մամուլ

  • 17.04.2024
  • 0
  • 440 Views

Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ռուսական զորքերը, որոնք այնտեղ էին մտել Հայաստանի և Ադրբեջանի պատերազմներից մեկից հետո՝ որպես խաղաղապահ ուժ տարածաշրջանում գերիշխելու համար, սկսեցին հետ քաշվել։ Չորեքշաբթի օրը դա հաստատել է նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում են չեխական եւ սլովակյան գրեթե բոլոր լրատվական կայքերը՝ Novinky, (aktuality.sk), Seznam Zprávy (seznamzpravy.cz),– Aktuálně.cz (aktualne.cz) եւ այլն։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը, ըստ ՏԱՍՍ գործակալության, այսպիսով հաստատել է երեքշաբթի ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները տարածաշրջանից ռուսների դուրսբերման մասին, որը Բաքուն վերցրել էր իր վերահսկողության տակ անցած սեպտեմբերին կայծակնային հարձակումից հետո։ Այնտեղ գտնվող 120,000 էթնիկ հայերի ճնշող մեծամասնությունը փախել է: Քելբաջարի շրջանի Դադիվանքի տարածքից առաջինը դուրս են եկել ռուս զինվորները, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, սակայն պատմականորեն այն հիմնականում բնակեցված է եղել հայերով։ Բաքուն և Երևանը վերջին 30 տարում դրա շուրջ երկու պատերազմ են մղել։ 1990-ականներին տեղի ունեցած կռիվները խլեցին մոտ 30000 զոհ և ավարտվեցին հայերի հաղթանակով: 2020 թվականի դրությամբ մարտերը խլել են մոտ 6500 մարդու կյանք, իսկ Ադրբեջանը գրավել է զգալի տարածք։ Այդ ժամանակ Ռուսաստանը զինվորներ ուղարկեց Ղարաբաղ՝ հետագա մարտերը կանխելու համար։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի լիակատար վերահսկողությունն ավարտեց անցած սեպտեմբերին կայծակնային ռազմական գործողությամբ, որի ընթացքում ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ ռուսական զորքերը որևէ կերպ չօգնեցին ղարաբաղյան ուժերին։

Մոսկվան այն ժամանակ պնդում էր, որ իր զորքերը միջամտելու մանդատ չունեն: Սակայն Լեռնային Ղարաբաղի հայերից շատերը կարծում են, որ իրենց ճակատագիրը որոշվել է Թուրքիայի հետ Ռուսաստանի բանակցությունների ընթացքում, որը հավակնում է լինել տարածաշրջանային տերություն և հանդիսանում է Ադրբեջանի դաշնակիցը: Այսպես է մեկնաբանել Չեխական լրատվական գործակալության թղթակիցը (Taťána VocůČTK

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում