Ադրբեջանցի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին. Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում անդրադարձել է Ադրբեջանի հայցին

  • 16.04.2024
  • 0
  • 122 Views

«Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասիստական ատելություն է մշակել էթնիկ հայերի նկատմամբ: Ադրբեջանցի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին։ Պետական լրատվամիջոցները տարածում են ատելություն խոսք։ Պետական պաշտոնյաները կոչ են անում իսպառ վերացնել հայերին»,-  ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում  «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» հայցերի լսումների ժամանակ հայտարարեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ 

Նա նշեց, որ սա պետության կողմից թույլատրված ռասիզմ է, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ բացառեց «այսպես կոչված հայատյացություն». «Միջավայր, որտեղ կացնով մարդասպանները ստանում են մրցանակներ, փառաբանվում են որպես ազգային հերոսներ՝ խաղաղ պայմաններում հայերին սպանելու համար:

Ռասայական ատելության պետական այս երկարամյա քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ: Հայտարարված նպատակը էթնիկ հայերի բնաջնջումն ու արտաքսումն էր իրենց հայրենիքից։ Ինչպես ավելի ուշ հայտարարեց նախագահ Ալիևը՝  «Թշնամու հանդեպ ատելությունը մեզ առաջ մղեց»: 44 օրվա ընթացքում ադրբեջանցի զինվորները պարբերաբար սպանել, խոշտանգել և բռնության են ենթարկել էթնիկ հայերին: Նրանք տեսանկարահանում էին՝ հպարտորեն ցուցադրելով բռնության աննկարագրելի գործողություններ  էթնիկ հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ»,- ասաց Կիրակոսյանը:

Նա նշեց, որ բռնությունն ու ահաբեկումը Ադրբեջանն  օգտագործեց էթնիկ զտման ենթարկելու համար՝ ԼՂ առնվազն 30 հազար անձանց վտարումը Ալիևը  հաղթանակ հռչակեց՝ հայտարարելով, որ այս տարածքներում երբեք հայկական երգեր չեն երգվելու։ 

«Բոլորս գիտենք, թե այն ժամանակից ի ինչ է տեղի ունեցել, նույնիսկ դատարանը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավ։ 

 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակչությանը 9 ամիս  սովատանջ անելուց հետո՝ շրջափակելով  Լաչինի միջանցքը և դատարանի երկու նախանական միջանկյալ որոշումների աղաղակող խախատումներով Ադրբեջանը հարձակում նախաձեռնեց՝ սպանելով 100-ից ավելի հայերի, ստիպելով 100 հազարավոր հայերի հեռանալ իրենց պատմական հայրենիքից։ Մինչև օրս 200 անհետ կորած անձ կա, նրանց ընտանիքները տառապում են՝ չիմանալով նրանց ճակատագիրը։

Տարիներ շարունակ սպառնալով դա անել՝ Ադրբեջանն ի կատար ածեց տարածաշրջանի էթնիկ զտումը և այժմ համախմբում է  այդ քաղաքականությունը՝ համակարգված կերպով ոչնչացնում է էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը, ներառյալ՝ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը:Սույն գործի քննությանը զուգահեռ է այս ամենը տեղի ունենում»,- ասաց Ե.Կիրակոսյանը։ 

1lurer-ի հաղորդմամբ, Կիրակոսյանը նաև ասել է. «Բախվելով Հայաստանի դիմումներին և նրա՝ իր դեմ անհերքելի ապացույցներին՝ Ադրբեջանը հուսահատորեն փորձում է կողմերի միջև հավասարության կեղծ զգացում ստեղծել՝ գործ հարուցելով Հայաստանի դեմ։

Ադրբեջանը Հայաստանի դեմ չունի այնպիսի փաստեր, ինչպիսիք Հայաստանն ունի Ադրբեջանի դեմ: Կիրակոսյանի խոսքով՝ Ադրբեջանը պարզապես հույս ունի, որ առարկությունների ներկայացված երկու փաթեթներն իրար կզրոյացնեն, սակայն նման մարտավարությունը դատապարտված է ձախողման»։ Այս մասին հաղորդում է Panorama.am-ը։

news.am-ն էլ իր հերթին գրում է՝

«Հայաստանի բազմաթիվ ապացույցներին ի պատասխան Ադրբեջանը հուսահատ փորձեր է կատարել կողմերի միջեւ հավասարության կեղծ զգացողություն ձեւավորելու նպատակով իր կողմից գործ է հարուցել Հայաստանի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր՝ ապրիլի 16-ին, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումներին հայտարարեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Ադրբեջանի համար դժվարություն է այն, որ չունի տեսանյութեր՝ ռասսայական վայրագությունների, որ կարողանա հիմնավորել իր պնդումները, կամ պետական պաշտոնյաների կողմից արված հայտարարություններից մեջբերումներ անելու հնարավորություն չունի։ Ինչ է արել Ադրբեջանը․ վերակենդանացրել է 3 տասնամյակների պատմական դժգոհությունները, որոնք ակնհայտորեն դուրս են դատարանի իրավազորության ժամկետային շրջանակից։ Երեկ Ադրբեջանը կեղծ պնդում էր անում, 20-րդ դարասկզբի ազգային գաղափարախոսությունը որպես ռասսայական ներկայացրեց, դա այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտի իրողությունների հետ ոչ մի ընդհանրություն չունի։ Ադրբեջանը նաեւ անհավանական պնդումներ է ներկայացրել, իբրեւ բնապահպանական վնասի մասին, որոնք որեւէ կապ չունեն ռասսայական խտրականության հետ։ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ փորձ է անում համոզել դատարանին, որ ականների վերաբերյալ իր պնդումները տեղավորվում են այս կոնվենցիայի շրջանակի մեջ»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից․ «Այնուամենայնիվ Ադրբեջանը նույն ռազմավարությամբ փորձում է դիմացինին մեղադրել եւ հայելային արտացոլմամբ նույն պնդումները ներկայացնել։ Անկասկած Ադրբեջանը գիտի Հայաստանի դեմ ներկայացրած իր հայցի իրավազորության խնդիրների մասին, հիմա հուսահատ փորձ է անում դատարանին համոզել, թե իբրեւ Հայաստանի պնդումն էլ իրավազորության խոչընդոտների պիտի հանդիպի։ Ադրբեջանի պարզապես հույս ունի, որ առարկությունների մի խումբը կչեղարկի դիմացինի առարկությունները։ Սա ցինիկ ռազմավարություն է, որը կիրառվում է, քանի որ այլ տարբերակներ չկան»։

Անդրադառնալով Ադրբեջանի այն պնդմանը, թե ինքն այդ շրջանում առաջընթաց էր արձանագրում բանակցություններում, Կիրակոսյանը ասաց․ «Այդ ժամանակ ռազմավարի պուրակ էր բացում եւ ծաղրում էթնիկ հայերին ռասիստական մենեկեններով։ Այսպիսի համատեքստում բանակցությունների մեկ տարին անգամ չափազանց երկար էր։ Հայաստանը բանակցում էր Ադրբեջանի հետ բարեխղճորեն եւ ծավալում քննարկումներ, որոնք ավելի քան ապարդյուն էին։ Հայաստանը բավարարել է 22-րդ հոդվածի պահանջի տառն ու ոգին, եւ Ադրբեջանի առաջին առարկությունն այս առումով ենթակա բացարձակ մերժման»։

Կիրակոսյանը շեշտեց, որ հիմնազուրկ է նաեւ Ադրբեջանի երկրորդ առարկությունը․ «Կարողանալով ագամ փաստարկել, որ Հայաստանի պնդումների ճնշող մեծամասնությունն իբրեւ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից Ադրբեջանը փորձում է դատարանին համոզել, որ Հայաստանի որոշ պնդումներ, պահանջներ, որոնք վերաբերում են բռնությանը, կալանավորումներին եւ հարկադիր անհետացումներին, որեւէ ընդհանրություն չունեն սույն կոնվենցիայի հետ, եւ Ադրբեջանը առնվազն երկու մտացածին փաստարկի վրա է հիմնվում։ Առաջինը՝ դատարանին ասում է, թե Հայաստանը պարզապես բավարար ճշգրտությամբ չունի ռասսայական բնույթի ապացույցներ, Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանը պետք է ապացուցի, որ բռնության յուրաքանչյուր դեպք, կալանավորում եւ անհետացում բավականաչափ ռասիստական է եղել,  եւ դա անելու համար բավարար չէ, որ իբրեւ Հայաստանը պետք է ցույց տա ատելության խոսքի միջավայր, կամ ամենածայրահեղ վայրագությունները կամ բռնարարների ռասիստական խոսքերը բավարար չեն, Ադրբեջանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ապացուցի, թե կա մի այլ բան, որը դրանից ավելին է։

Մյուս մտացածին փաստարկն այն է, որ Հայաստանի բողոքը չի տեղավորվում կոնվենցիայի շրջանակում, Ադրբեջանի տեսանկյունից Հայաստանն անհարկի փորձում է դատարանով լուծել երկու պատերազմող պետությունների զինված հակամարտության խնդիրը։ Հայաստանի պահանջը չի սահմանափակվում 2020 թվականի 44-օրյա պատերազմով միայն։ Ադրբեջանի փոխաբերությունն օգտագործելով՝ պատերազմը միայն այսբերգի գագաթն էր, իսկ դա ռասիստական քաղաքականության եւ գործելակերպի տասնամյակների այսբերգն էր։ Զինված հակամարտության առկայությունը չի բացառում սույն կոնվենցիայի գործողությունը։ Պատմությունն է մեզ ցույց տվել, որ ամենածայրահեղ ռասսայական խտրականության դրսեւորումները, այդ թվում՝ հալածանքը, էթնիկ զտումը եւ ցեղասպանությունը ավելի շատ տեղի են ունենում հենց զինված հակամարտության համատեքստում»։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում