Բողոքի ցույց՝ ի պաշտպանություն Բաքվում և Երևանում գտնվող քաղբանտարկյալների

  • 08.04.2024
  • 0
  • 490 Views

Այսօր ի պաշտպանություն Բաքվում և Երևանում գտնվող քաղբանտարկյալների՝ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ ԱԳՆ մուտքի դիմաց, այդ կերպ դիմավորելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին։

Ցուցարարները նաև նամակ են հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։

Հատված նամակից.

“Հարգելի տիկին Բուրիչ, Որպես Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար վստահաբար տեղեկացված եք, որ առ այսօր Ադրբեջանում կան ազգությամբ հայ ռազմագերիներ, գերիներ և այլ պահվող անձինք, բացի այդ, Արցախում իրականացված էթնիկ զտման և արցախահայության հայրենազրկման արդյունքում Ադրբեջանը պատանդառել է Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը: Հայաստանում գտնվելով այդ մասին չխոսելն ու այդ առնչությամբ որևէ գործողություն չանելը որևէ կերպ չի կարող նորմալ ընկալվել մեր հասարակության կողմից: Հետևաբար, ակնկալում և պահանջում ենք հրատապ քայլեր ձեռնարկել նշված անձանց ադրբեջանական գերությունից ազատ արձակելու ուղղությամբ:

Արցախի 150 հազար բնակչության թե՛ անհատական, թե՛ հավաքական իրավունքները խախտված են: Նրանք վտարված են իրենց տներից, իրենց պապերի հողից, որտեղ ապրել են հազարամյակներ: Նրանց խնդիրը պետք է լինի Եվրոպայի խորհրդի օրակարգում, այդ թվում` նախատեսվող լուծումներով:

Հարգելի տիկին Բուրիչ, ակնակալում ենք, որ կհասկանաք, ինչպես նաև Ձեր գործընկերներին կփոխանցեք, որ այս խնդրի նկատմամբ անտարբեր և լուռ մնալով խրախուսում եք Ադրբեջանին շարունակել իր ցեղասպան քաղաքականությունը և իրականացնել համանման գործողություններ: Անտարբերությունն ու անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ”:

Աղբյուր՝ Դավիթ Ղահրամանյան Facebook

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում