Մարտի 15-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի կունենա հիշատակի միջոցառում՝ նվիրված Սողոմոն Թեհլիրյանին (Թեհլերյանին)։ Ելույթներին կհաջորդի փաստավավերագրական ֆիլմի ցուցադրություն՝ նվիրված Թեհլիրյանի դատավարությանը։
Մարտի 15-ի առավոտյան ժամը 11։00-ին, Մարսելի հայաշատ Պոմոն թաղամասի Pasteur հրապարակում հանդիսավորությամբ տեղի կունենա հայ ժողովրդի արդարահատույց անհատի՝ Սողոմոն Թեհլիրյանի կիսանդրու բացումը։
Բացումից հետո, Պոմոնի Հայ Առաքելական եկեղեցու սրահում տեղի կունենա հիշատակի ձեռնարկ։
Թեհլիրյանը ծնվել է 1896թ ապրիլի 2ին Բագառիճում՝ Օսմանյան կայսրությունում եւ մահացել է 1960թ մայիսի 23ին Սան Ֆրանցիսկոյում, ԱՄՆ։ Հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ է, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանության վերապրող։ Գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։ ՀՅԴ անդամ էր։
orer.eu




