Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով ​​հանձնաժողովների յոթերորդ հանդիպումը. Բաքուն հրաժարվում է դուրս գալ Հայաստանի 31 բնակավայրերից

  • 07.03.2024
  • 0
  • 234 Views

Մարտի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի յոթերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման հարցերի շուրջ և սկսել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը, ինչպես նաև քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը։ 

Կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում ավարտին հասցնել հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը:

Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Իր հերթին Ասպարեզը հայտնում է՝

Ատրպէյճան կը մերժէ ընդունիլ, որ բռնագրաւուած կը պահէ Հայաստանի 31 ոչ-միջերկիրներ հանդիսացող բնակավայրերու տարածքները։ Այս մասին յայտնեցին Ատրպէյճանի հետ սահմանազատման յանձնաժողովը գլխաւորող փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի գրասենեակէն, ըստ էութեան հաստատելով, որ Պաքու կը պահանջէ 4 գիւղեր՝ առանց զօրքերը հայկական տարածքներէն ետ քաշելու մտադրութեան:

Ներքին Հանդի արիւնալի դէպքերէն ետք, այս նիւթը բարձրացուցած վարչապետ Նիկոլ Փաշինեան չէր յստակացուցած, որ արդեօք 4 գիւղերու վերադարձ պահանջող Ատրպէյճան կը մերժէ՞ ետ քաշուիլ 31 հայկական տարածքներէն: «Ազատութիւն»ը հարցումը ուղղեց փոխվարչապետի գրասենեակին, նաեւ փորձեց ճշդել, թէ որո՛նք են այդ 4 գիւղերը:

«Ադրբեջանը բարձրաձայնում է հետեւեալ տեղանունները` Բաղանիս Այրում, Աղաշը (ներքին) Ոսկեպար, Խէյրիմլի, Կըզըլ Հաջիլի, միաժամանակ հրաժարուելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի (գրաւման) տակ են գտնւում Հայաստանի 31 ոչ անկլաւային (ոչ-միջերկիր հանդիսացող) բնակավայրերի կենսական նշանակութեան տարածքներ», պատասխանեցին փոխվարչապետի գրասենեակէն:

«Ազատութիւն»ը կը տեղեկացնէ, թէ Ատրպէյճանի պահանջած այս տարածքները Տաւուշի մարզին մէջ են` հիմնականօրէն անբնակ: Անոնց մօտէն կ՛անցնին դէպի Վրաստան միջպետական ճամբան եւ Հայաստան մտնող կազատարը։

31 եւ 4 գիւղերուն անդրադառնալու ընթացքին, Փաշինեան անուններ չէր տուած:

Մհեր Գրիգորեանի գրասենեակէն փաստօրէն առաջին անգամ ըլլալով հրապարակեցին Հայաստանի պահանջած 31 ոչ-միջերկրային տարածքներու մանրամասն ցանկը:

Անոնց մէկ մասը Ատրպէյճանի տիրապետութեան տակ անցած է 90ականներուն՝ Արցախի առաջին պատերազմին, միւսը` 2021-2022ի Ատրպէյճանի ներխուժումներուն:

Ոչ-միջերկիր հանդիսաղող այդ տարածքները, զորս Երեւան կենսական նշանակութիւն ունեղող կը նկատէ, հինգ մարզերու մէջ են` Տաւուշի մէջ` Բերքաբեր, Սարիգիւղ, Սեւքար, Վազաշէն, Պառաւաքար, Մովսէս, Արծուաբերդ, Չինարի, Այգեձոր, Սիւնիքի մէջ` Քաջարանց, Սալվարդ, Գորհայք, Սառնակունք, Անգեղակոթ, Աղիտու, Նորաւան, Վաղատին, Վերիշէն, Խոզնավար, Տեղ, Ներքին Հանդ, Արարատի մարզին մէջ` Պարոյր Սեւակ, Գեղարքունիքի մէջ` Սոտք, Կութ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա, Ակունք, Կախակն, Կուտական, Վայոց Ձորի մէջ` Ջերմուկ:

Հայաստանի պտօնատարները կը խօսին Ատրպէյճանի բռնագրաւման տակ գտնուող 200 քիլոմեթր հայկական տարածքին մասին:

«Մենք մէկ քայլ անգամ ետ չենք երթար թէ՛ Մայիս 2021ի, թէ՛ Սեպտեմբեր 2022ի մեր դիրքերէն, որովհետեւ պէտք է այդ սահմանը հաստատուի», յայտարարեց Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւ:

Մինչ Ալիեւ ուղղակի կ՛ըսէ, որ ետ պիտի չերթայ, Երեւանէն կը յայտարարեն՝ ամէն ինչ պէտք է փոխադարձ ըլլայ:

«Ուղղակի օդում հնչեցնել պահանջներ որոշ գիւղերի կամ որոշ տարածքների վերաբերեալ` անընդունելի է: Շատ կարեւոր է, որպէսզի սահմանազատման յանձնաժողովների նիստերի ընթացքում վերահաստատուի, որ սահմանազատման գործընթացթում որպէս քաղաքական հիմք պէտք է ընդունուի Ալմա Աթայի հռչակագիրը, եւ որպէս տեխնիկական (գիտարուեստական) հիմք` վերջին շրջանի խորհրդային քարտէզները: Արդէն շատ հեշտ կը լինի նաեւ էդ 4, 31 կամ այլ տարածքների եւ գիւղերի հարցերը քննարկել», յայտարարեց Ազգային ժողովի արտաքին յարաբերութիւններու յանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանեան:

Սահմանազատման յանձնաժողովի վերջին` Յունուարի հանդիպումէն կողմերը ոչ մէկ մանրամասնութիւն յայտնեցին, իսկ ներկայիս անոնք կը մերժեն պատասխանել այն հարցումին, որ արդեօք սահմանազատման յանձնաժողովներու վերջին նիստին քննարկուա՞ծ է 4 եւ 31 գիւղերու հարցը:

mfa.am

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում