Եվրոպացիների միայն 10 տոկոսն է հավատում Ուկրաինայի հաղթանակին, իսկ 40  տոկոսը՝ փոխզիջումներին

  • 23.02.2024
  • 0
  • 258 Views

Եվրոպայում անցկացված մեծ հարցախույզը արձանագրել է վերջին տարիների մեծագուն հոռետեսությունը։ Ի տարբերություն պատերազմի սկզբում  արձանագրված համերաշխությանը, այժմ եվրոպական 12 երկրներում անցկացված հարցախույզի արդյունքներով եվրոպացիների մոտ 40 տոկոսը հավատում է  Ռուսաստանի հետ փոխզիջումներին։

Ինչպես գրում է չեխական ՄՓ ԴՆԵՍ-ը, հարցախույզին մասնակցել են Լեհաստանի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Իտալիայի, Հունգարիայի եւ Հունաստանի քաղաքացիները։ Փոխզիջմանը ամենաքիչը հավատում են Լեհաստանում՝ 27 տոկոսը, իսկ ամենաշատը՝ Հունաստանում՝ 47 տոկոսը։ Ուկրաինայի հաղթանակին հավատում է  միջինը 10 տոկոսը, ամենաքիչը՝ Հունաստանում՝ 2 տոկոս, իսկ ամենաշատը՝ Լեհաստանում, Շվեդիայում եւ Պորտուգալիայում՝ 17 տոկոս։ Հետաքրքիր է, որ Գերմանիայում եւ Ֆրանսիայում Ուկրաինայի հաղթանակին հավատում է 9-10 տոկոսը։

Այն հարցին, թե ուկրաինացիներն իրենց երկրի համար վտանգ են ներկայացնո՞ւմ, թե՞ հնարավորություն, միջինը 23 տոկոսը վտանգ է տեսել, 49 տոկոսի համար միեւնույն է, իսկ 28 տոկոսը՝ հնարավորություն։ Ընդ որում, ամենամեծ վտանգը տեսել են Ուկրաինային սահմանկից կամ մոտ գտնվող երկրները՝ Լեհաստանը, Հունգարիան եւ Ռումինիան՝ 35-40 տոկոս։ Ամենաքիչ վտանգը եւ ամենամեծ հնարավորությունը  տեսել են Շվեդիայում՝ 10 տոկոս եւ համապատասխանաբար՝ 52 տոկոս։

Թե ինչպիսի՞ն պետք է լինի Եվրոպայի վերաբերմունքը պատերազմին, 31 տոկոսը համարել են, որ պետք է աջակցել Ուկրաինային եւ վերադարձնել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները, իսկ 41 տոկոսը համարել է, որ պետք է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի խաղաղության համաձայնության հաստատի Ռուսաստանի հետ։  Ընդ որում այդ կարծիքին են հարցվածներից կեսից ավելին ՝ Ավստրիայում, Իտալիայում, Ռումինիայում, Հունաստանում, իսկ Հունգարիայում՝ 64 տոկոսը։

Վերջին հարցին, թե ի՞նչ պետք է անի Եվրոպան, եթե ԱՄՆ նոր նախագահը էապես կրճատի Ուկրաինային տրվող օգնությունը, ընդամենը 20 տոկոսն է համաձայնել բարձրացնել օգնության չափը։ 33 տոկոսը հակված է հետեւել ԱՄՆ օրինակին, իսկ 21 տոկոսը՝ պահպանել օգնության միեւնույն մակարդակը։ Մնացած 16  տոկոսը հարցին չի պատասխանել։

Վերջում ավելացնենք, որ հարցախույզն իրականացվել է Եվրոպայի խորհրդի պատվերով։

Իր հերթին, Չեխական հեռոսւտատեսությունն այսօր տարբեր քննարկումներով նույնպես անդրադարձավ Եվրոպական միության եւ Ուկրաինայում ընթացող պատերազմի թեմաներին։ Ի դեպ, ՉՏ 24-ի Լոնդոնի թղթակիցը նշեց, որ բրիտանացիների 50 տոկոսը աջակցում է Ուկրաինային, իսկ 30 տոկոսը կողմ է շտապ խաղաղություն հաստատելուն։

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում