Սիլվա Նալբանդյան-Խաչերյանի հեքիաթների գրքի շնորհանդեսը Սոֆիայում՝ Լուսիա Մեծիկյանի նկարազարդումներով

  • 18.02.2024
  • 0
  • 384 Views

Փետրվարի 15-ին ՀԲԸՄ Սոֆիայի «Բարեգործականը»ի հովանավորությամբ տեղի ունեցավ կազմակերպության վաղեմի բարեկամ Սիլվա Նալբանդյան-Խաչերյանի հայ ժողովրդական հեքիաթների գրքի պաշտոնական շնորհանդեսը՝ նկարչուհի Լուսիա Մեծիկյանի նկարազարդումներով։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հայրենակիցներ, որոնք հիացած էին հայկական հեքիաթների, մշակույթի և ոգու մոգական ուժով։

Բուլղարիայի Մշակույթի նախարարության «Միջազգային համագործակցության, եվրոպական ծրագրերի և տարածաշրջանային գործունեության» վարչության տնօրեն, դոկտոր Սիլվա Նալբանդյան-Խաչերյանը խոսեց գրքի գաղափարի և 20 տարի անց նոր խմբագրությամբ այն վերահրատարակելու մասին։ Իր հերթին Լյուսիա Մեծիկյանը պատմեց նկարազարդումների ստեղծման ընթացքի, ինչպես նաև գրքի շապիկի սիմվոլիզմի մասին, որտեղ պատկերված է հայերի համար կարևոր խորհրդանիշներից մեկը՝ նուռն ու ձեռքերը։

Նա ասաց, որ նուռը խորհրդանշում է հայ ժողովրդի միասնությունը՝ չնայած այն դժվարություններին, որոնց միջով անցել է պատմության ընթացքում, իսկ ձեռքերը խորհրդանիշն են այն քրտնաջան աշխատանքի, որով հայտնի են հայերը, և սա ուղերձ է փոխանցելու բոլորին՝ հատկապես նոր սերնդին, պահպանելու հայկական ոգու ավանդույթը։ ՀԲԸՄ Սոֆիան երկու արվեստագետներին մաղթեց գեղեցիկ ստեղծագործական ծրագրեր:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Սոֆիայում հրատարակվել էր բուլղարահայ երիտասարդ գեղանկարչուհի Լուսիա Մեծիկյանի գեղանկարչական աշխատանքներով ձեւավորված 2023 թվականի մեծադիր օրացույցը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում