26-րդ IKA/Խոհարարական Օլիմպիական խաղերում հայ մասնակիցներն արժանացան նոր մեդալների՝ պարզելով Հայաստանի դրոշը

  • 11.02.2024
  • 0
  • 157 Views

ՕՐԵՐ-Ը տեղեկացրել էր,որ փետրվարի 2-7-ը Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում անցկացվող հեղինակավոր IKA` Խոհարարական Օլիմպիական խաղեր 2024 մրցույթում Հայաստանի «Քաղցր ծաղիկների աշխարհ» ասոցիացիայի նախագահ Իսկուհի Համբարձումյանը «Հրուշակագործության արվեստ» անվանակարգի մրցույթում «Թագավորական ծաղկեփունջ» շքեղ աշխատանքով գրավել էր առաջին տեղը՝ արժանանալով Գրան պրի մրցանակի եւ Ոսկե մեդալի:

Այսօր Նիդերլանդական օրագրի մեր գորընկերներն ուղարկել են մի այլ թղթակցություն, ներկայացնելով այդ Օլիմպիական խաղերի այլ հայ մասնակիցների, այդ թվում՝ Հոլանդիայից։

2024 թվականի փետրվարի 2-ից 7-ը Շտուտգարտում տեղի ունեցան 26-րդ IKA/Խոհարարական Օլիմպիական խաղերը, որն անց է կացվում 1900թվականից` ամեն չորս տարին մեկ: Այն համախմբում է աշխարհի ամենատաղանդավոր խոհարարներին, ովքեր իրենց մասնագիտության մեջ փնտրում և գտնում են նորը և իրենց գործն ավելի շատ արվեստ են համարում: Գրեթե 125 տարի խոհարարական համաշխարհային հանրության համար կարևորագույն այս իրադարձությանը տարբեր անվանակարգերում մասնակցում էին ազգային ու երիտասարդական հավաքականներ, համայնքային, տարածաշրջանային թիմեր և անհատներ՝ ավելի քան 1200 մասնակից, այդ թվում՝ 88 թիմ և ավելի քան 520 անհատ ցուցադրողներ ընդհանուր 55 երկրներից: Օլիմպիական չեմպիոն դարձավ Ֆինլանդիայի հավաքականը, երիտասարդական թիմերի մեջ առաջինը Շվեդիան էր:

Տարածաշրջանային թիմերի անվանակարգում օլիմպիական չեմպիոնը Կորեայի թիմն էր: Համայնքային թիմերից չեմպիոն դարձավ ֆիննական Compass Group և Շվեյցարիայի զինված ուժերի խոհարարական թիմերը: Ցավոք, Հայաստանի հավաքականը ներկայացված չէր թիմային անվանակարգում, դրա փոխարեն ունեցանք անհատական մասնակիցներ :

Առաջին հերթին գովեստի խոսքեր պետք է ասել մեր հայրենակից, նախորդ օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Մելանյա Սիմոնյանի հասցեին ու նրա «Wedding & Cake» թիմին` Վալենտինա և Քրիստինե Սարիբեկյաններին, Հասմիկ Մկրտչյանին, Կարինե Հարությունյանին, Տիգրան Սարիբեկյանին, ովքեր միաժամանակ ներկայացրեցին Հայաստանն ու Նիդերլանդները:

 Խստապահանջ Ժյուրիի նախագահ Ֆրենկ Ուիդմանի գլխավորած IKA-ի կազմում էր 70 հոգանոց ժյուրիի խումբը: Հայ մասնակիցները տարբեր անվանակարգերում արժանացան երկու արծաթյա, երկու բրոնզե մեդալների, 4 պատվոգրի ու մեկ հավաստագրի: Մեր մասնակիցներն այս պարգևները նվաճեցին իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Մրցույթը պահանջում էր առավելագույն կենտրոնացում և մեծ գիտելիքներ: Կարևորը միայն համն ու մատուցումը չէր: Հաղթանակի հասնելու ճանապարհին ստեղծագործական ձեռքբերումներն առնվազն նույնքան են, որքան մաքրությունը, ճշտապահությունը, հիգիենան ու հոգատարությունը աշխատավայրում, որն հաշվի է առել ժյուրին:

Շնորհավորում ու Հետագա հաջողություններ ենք մաղթում բալոր հայ մասնակիցներին:

Հ.Գ- ՈՒզում ենք մի կուրիոզ միջադեպի ուշադրության հրավիրել: Պարգևատրման ժամանակ հաղորդավարի կողմից հնչում է մեր մասնակցի ու երկրի՝ Նիդերլանդների անունը: Սակայն պարգևին արժանացած Մելանյա Սիմոնյանը մի բան էլ կազմակերպիչների օգնությամբ բացում-պարզում է Հայաստանի դրոշը, որից հետո հաղորդավարը կարծելով շփոթմունք է մեկ անգամ էլ տալիս Նիդերլանդներ անունը: Հետո Մելանյան բացատրում է, որ նա մասնակցում է երկու երկրների կողմից:

Հայ Ազիան

«Նիդերլանդական օրագիր»

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում