2024 թվականի փետրվարի 28-ին, 29-ին և մայիսի 1-ին Գերմանիայի Գերա քաղաքի «Գերա» համերգային դահլիճում կայանալու է Վաչե Շարաֆյանի Սիմֆոնիա 3 «Երգող ծիրանների տեսքով» (”In shape of singing apricots”) ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։
Ստեղծագործությունը գրված է սիմֆոնիկ նվագախմբի և դուդուկի համար և գրվել է հատուկ «Գերա» ֆիլհարմոնիկ նվագախմբի համար, որի կատարմամբ էլ կհնչի այս յուրօրինակ ստեղծագործությումը։ Համերգը կղեկավարի նվագախմբի գլխավոր դիրիժոր՝ Ռուբեն Ղազարյանը։ Մենակատար ՀՀ Ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյան :Համերգի ընթացքում կհնչեն նաև Էդգար Հովհաննիսյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։
Համերգը տեղի կունենա «Հայացք դեպի Հայաստան» խորագրի ներքո։
orer.eu



