Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել են շախմատի Հայաստանի՝ տղամարդկանց 84-րդ, կանանց՝ 79-րդ առաջնությունները։ Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից,կանանց պայքարում վերջին խաղափուլում միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը սևերով առավելության է հասել Մելինե Հարությունյանի նկատմամբ և դարձել չեմպիոն: Սա Գաբոյանի կարիերայում 3-րդ չեմպիոնությունն է (2015, 2021):
Տղամարդկանց առաջնությունում չեմպիոնի տիտղոսը կարիերայում 2-րդ անգամ նվաճել է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Վերջին խաղափուլում նա հաղթել է Արթուր Դավթյանին: Նշենք, որ մինչև վերջին խաղափուլը Հովհաննիսյանը կես միավորով զիջում էր առաջատար Սամվել Տեր-Սահակյանին, որն ուներ 5.5 միավոր:
orer.eu



