ՀՀ նախագահի հրամանագրով Նաիրի Պետրոսյանը նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստամբուլ)։
Նաիրի Պետրոսյանը ծնվել է 1975 թվականին Երեւանում, ավարտել է Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի Թուրքագիտության բաժինը։ 1997 թվականից աշխատաել է ՀՀ ԱԳՆ համակարգում, իբրեւ դիվանագետ աշխատել է Վիեննայում եւ Ժնեւոմ ՀՀ դեսպանություններում, ԵԱՀԿ-ում, ինչպես նաեւ Ազգային ժողովում, ՀՀ նախագահի եւ կառավարության աշխատակազմերում։
Ունի արտակարգ դեսպանորդի եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։
orer.eu



