Նաիրի Պետրոսյանը՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ

  • 11.01.2024
  • 0
  • 155 Views

ՀՀ նախագահի հրամանագրով Նաիրի Պետրոսյանը նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստամբուլ)։

Նաիրի Պետրոսյանը ծնվել է 1975 թվականին Երեւանում, ավարտել է Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի Թուրքագիտության բաժինը։ 1997 թվականից աշխատաել է ՀՀ ԱԳՆ համակարգում, իբրեւ դիվանագետ աշխատել է Վիեննայում եւ Ժնեւոմ ՀՀ դեսպանություններում, ԵԱՀԿ-ում, ինչպես նաեւ Ազգային ժողովում, ՀՀ նախագահի եւ կառավարության աշխատակազմերում։

Ունի արտակարգ դեսպանորդի եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում