Այսօր անվանի կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի ծննդյան օրն է

  • 09.01.2024
  • 0
  • 336 Views

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիրներից անվանի կինոռեժիսոր, վավերագրող Հարություն Խադատրյանի ծննդյան օրն է:

«Գուցե դա վատ է, բայց ես չեմ կարող մարդկանց շատ ուրախացնել, շոուներ սարքել: Ես միշտ անհանգստացնում եմ, զգուշացնում ու ստիպում մտածել: Իմ արվեստի առաքելությունն էլ գուցե դա է»,- ասել է մի առիթով վարպետը։

«Առողջ ու ստեղծագործ երկար տարիներ ենք մաղթում ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, որ արագ փոփոխվող այս աշխարհում իր արվեստի առաքելությունը շատ երկար ծառայեցնի համաշխարհային կինոհանրությանը, մեզ բոլորիս»։ Նման մաղթանքով է հանդես եկել Հայաստանի կինոգործիչների միությունն իր ֆեյսբուքյան էջում։

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐԸ միանում է բոլոր շնորհավորանքներին եւ մեր սիրելի վարպետին մաղթում առողջություն եւ նոր ֆիլմեր։

Ստորեւ ներկայացնում ենք Հարություն Խաչատրյանի հետ ՕՐԵՐի հարցազրույցներից մեկը, որ տպագրվել է դեռեւս 2006 թվականին։ Բայց մեր ամսագրի եւ Վարպետի կապը սկսվել է դեռեւս 2003 թվականի հուլիսից, երբ Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում նրա «Վավերագրողը» ֆիլմն արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին, իսկ հոկտեմբերին Յիհլավայի միջազգային կինոփառատոնում անցկացվեց նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում