Սգո երթ Պրահայում՝ զոհված համալսարանականների հիշատակին

  • 04.01.2024
  • 0
  • 274 Views

Այսօր Պրահայի Կարլի համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտից մեկնարկել էր սգո երթ՝ ի հիշատակ դեկտեմբերի 21 ին զոհված համալսարանականների։ Երթը ավարտվել է փիլիսոփայության ֆակուլտետի մոտ, ուր հավաքվածները միմյանց ձեռքերը բռնելով շրջափակել են շենքը, որից հետո շարունակվել է մոմավառությունը։

Ֆակուլտետի այդ մասնաշենքում մինչեւ հունվարի վերջ դեռեւս դասընթացներ չեն անցկացվի, քանի որ վերանորոգում է կատարվելու։

Միաժամանակ ՄՖ Դնես օրաթերթին հայտնի է դարձել, որ մարդասպան 24 ամյա ուսանող Դավիթ Կ-ն զենքերը գնել է մեկ միլիոն կրոնով, որը վարկ է վերցրել Պրահայի բանկերից մեկում։. Լուսանկարները Jan Sibikի

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում