«Հայաստանը համերաշխ է բարեկամ չեխ ժողովրդի հետ». Արարատ Միրզոյանը

  • 22.12.2023
  • 0
  • 316 Views

«Խորապես վշտացած եմ Պրահայի Կարլի համալսարանում տեղի ունեցած ողբերգական հրաձգության լուրից»,- X-ում գրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա ցավակցել է զոհվածների ընտանիքներին և ընկերներին, մաղթել տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

«Հայաստանը համերաշխ է բարեկամ չեխ ժողովրդի հետ»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք՝ Կարլի համալսարանում երեկ արձակված կրակոցների հետևանքով ավելի քան 15 մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել Կրակողը համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պատմության բաժնի ուսանող է եղել։ Միջադեպի վայրում հայտնաբերվել է նաև նրա մարմինը։ Դեռեւս պարզ չի, թե ինչ հանգամանքներում է նա սպանվել։ Չի բացառվում ինքնասպանության վարկածը։ Նախքան Պրահայում կատարած ոճրագործությունը, նա սպանել է իր հորը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում