Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Տավուշի մարզի Տավուշ բնակավայրում գտնվող «Ծիլի ծով» Տեղական ակտիվ խմբի գրասենյակի բացումը։
Հիշեցնենք, որ «Ծիլի ծով» ՏԱԽ-ը Եվրոպական միության (ԵՄ) LEDAER համայնքային զարգացման մեթոդաբանությամբ Հայաստանում սեղծված ութ Տեղական ակտիվ խմբերից մեկն է, որը պաշտոնապես հիմնադրվել է 2022 թ․-ի հուլիսին ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակում։ Այն ընդգրկում է Տավուշի մարզի Բերդ համայնքի տասը գյուղական և մեկ քաղաքային բնակավայր՝ մոտ 20.000 բնակչությամբ։

Ձեռքբերումներ․ ՏԱԽ-ը՝ ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի աջակցությամբ և ուղղորդմամբ, հետևելով ԵՄ LEADER մեթոդաբանությանը, իր կազմում ընդգրկված բնակավայրերի հանրային, մասնավոր և քաղաքացիական հատվածները ներկայացնող բնակիչներից հավաքագրել է ՏԱԽ անդամներ, ստեղծել է ՏԱԽ խորհուրդ և քարտուղարություն։
Միջազգային և ազգային փորձագետների օգնությամբ՝ ՏԱԽ-ն այնուհետև մշակել է ՏԱԽ-ի ռազմավարական զարգացման ծրագիր՝ ելնելով ՏԱԽ-ի բնակավայրերի կարիքներից և զարգացման առաջնահերթություններից, իրականացվել են մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված մի քանի տասնյակ ուսուցումներ ՏԱԽ անդամների համար, տեղի են ունեցել ուսումնական այցեր մի շարք եվրոպական և ԱլԳ երկրներ՝ ծանոթանալու վերջիններիս փորձին և այն հաջողությամբ տեղայնացնելու միտումով։


Վերջին մի քանի ամիսների ընթացքում ՏԱԽ-ի կողմից ֆինանսավորվել են թվով 19 դրամաշնորհային ծրագիր ստացված 120 գաղափարային հայտերից, որոնք ուղղված են ՏԱԽ-ի բնակավայրերում նորարար գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացման, տեղացի երիտասարդների դերի բարձրացմանն ու նրանց տնտեսական զորեղացմանը։
Առաջիկա գործողություններ/ծրագրեր․ ՏԱԽ-ը շարունակելու է իր նպատակային գործունեությունը ՏԱԽ-ի կազմում ընդգրկված բնավայրերում կայուն զարգացմանը միտված նախաձեռնությունների ու գաղափարների իրագործմանը, որոնք ուղղված են հիմնարար արժեքների ստեղծմանը, բնակավայրերի տնտեսական և սոցիալական կենսունակության ապահովմանը, մասնակցային ներգրավվածությանը տեղական նշանակության խնդիրների լուծմանը՝ համայնքային և տեղական իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ։
Նախատեսված են ևս 3 դրամաշնորհային մրցույթներ նախորոշված ռազմավարական նպատակների շրջանակում՝ ուղղված Բերդ համայնքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Այս ամենն ավելի դյուրին կլինի իրագործել՝ ունենալով բարեկարգ և տեխնիկապես հագեցած գրասենյակ, որը նաև կօգտագործվի առաջիկայում նախատեսվող բազմաթիվ հանդիպումների, աշխատաժողովների և ուսուցումների իրականացման նպատակով։
—



