Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում հավատացյալների հոգևոր մխիթարության և երկրպագության համար կդրվի Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի մասունքակիր խաչը։ Սրբի մասունքը եկեղեցում կմնա ժամը 11:00-ից մինչև 18:00-ը։
Երանաշնորհ հայրապետի վախճանման 850-րդ տարելիցի առիթով մասունքարանը Մայր Աթոռին է ընծայաբերվել Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու կողմից։ Այն Սուրբ Էջմիածին է բերվելու Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահԳերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ։
Սիրով հրավիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդին հաղորդ դառնալու Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի մասունքարանից բաշխվող օրհնությանը:
###