Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 30 երեխաներ 12 օր կանցկացնեն Կիպրոսում

  • 28.11.2023
  • 0
  • 228 Views

Կիպրոսի Հանրապետության կառավարությունը դրական է արձագանքել Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանի առաջարկին՝ ընդունել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 30 երեխաների (12-17 տ) և նրանց ուղեկցող 3 պատասխանատուների՝ Կիպրոսի Հանրապետությունում դեկտեմբերին 12 օր ժամանց կազմակերպելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Աթենքում Հայաստանի դեսպանությունը։

Այցը կիրականանա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Կիպրոսում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Աթենք) համակարգմամբ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում