«Լիդովե Նովինի» թերթի այսօրվա համարում տպագրվել է «Չեղարկվեց բենզինի արտահանման էմբարգոն» վերնագրով հրատապ հաղորդագրությունը, որովպարբերականը կրկին անդրադարձել է ընթացիկ խնդրին՝ շեշտադրելով հետևյալը. «Ռուսաստանը չեղարկեց բենզինի արտահանման էմբարգոն։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Մոսկվայի Էներգետիկայի նախարարության երեկվա հայտարարությանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին չեխական «ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ»-ն արդեն գրել էր, որ Ռուսաստանը չեղարկել է խողովակաշարով դիզվառելիքի արտահանման էմբարգոն, ինչի մասին հրապարակել էինք նաեւ ՕՐԵՐ-ի կայքէջում։
Դեռևս սեպտեմբերին Մոսկվան ժամանակավորապես արգելել էր բենզինի և դիզվառելիքի արտահանումը բոլոր երկրներ՝ բացառությամբ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի՝ ներքին շուկայում վառելիքի գները կայունացնելու նպատակով։
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի սկզբին Մոսկվան չեղյալ էր հայտարարել ստույգ դիզելային վառելիքի արտահանման մեծ մասի վրա սահմանված էմբարգոն»,- նշում է օրաթերթը՝ հաղորդագրությունն ամփոփելով հետևյալ հայտարարությամբ. «Այսօր բենզինի պաշարները հասել են մոտավորապես երկու միլիոն տոննայի»։
Արսեն Քոչարյան