Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է 2023 թվականի մեդիագրագիտության շաբաթը

  • 08.11.2023
  • 0
  • 396 Views

Նոյեմբերի 6-ից մեկնարկել է 2023 թվականի մեդիագրագիտության շաբաթը՝ Հայաստանում։ Ամեն տարի աշնանն անցկացվող այս նախաձեռնությունը հետևում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մեդիա և ինֆորմացիոն գրագիտության համաշխարհային շաբաթին։ Այն առիթ է հանդիսանում շահագրգիռ կողմերին մոբիլիզացնելու համար՝ նպատակ ունենալով բարձրացնել մեդիա և ինֆորմացիոն գրագիտության ուղղությամբ իրազեկությունը և նշել բոլորի համար այս ոլորտում ձեռք բերված առաջընթացը:

Մեդիագրագիտության շաբաթը Հայաստանում կազմակերպվել է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Երիտասարդները գործելիս․ երիտասարդների հզորացում և առաջնորդության զարգացում Հայաստանում» ծրագրի միջոցներով՝ մեդիագրագիտությունը թվային միջավայրում թեմայի շուրջ։

«Եվրոպական միությունը մշտապես եղել է ինֆորմացիոն մանիպուլյացիայի դեմ պայքարի առաջնագծում: Մեդիագրագիտությունը կենսական նշանակություն ունի ժողովրդավարական արժեքների պահպանման գործում։ Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստանին՝ բարձրացնելու տեղեկատվական մանիպուլյացիայիների նկատմամբ դիմակայունությունը: Մենք համագործակցում ենք ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական դերակատարների հետ, ֆինանսավորում ծրագրեր՝ ուղղված ապատեղեկատվության դեմ պայքարին, ինչպես նաև հատկապես հայ երիտասարդների շրջանում քննադատական մտածողության, մեդիա գրագիտության և պատասխանատու թվային քաղաքացիության հմտություններ զարգացմանը»,- իր ելույթում նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում