«ČSA-ի կողմից առայժմ չվերթներ չեն լինի դեպի Երևան»։ Այս վերնագրով հաղորդագրությամբ այսօրվա չեխական «ՊՐԱՎՈ» օրաթերթը համառոտ ներկայացրել է խնդրի էությունը։
«Մի քանի հետաձգումներից հետո «Չեխական ավիաուղիները» (ČSA) չեղարկում է Պրահա-Երևան նոր երթուղու ծրագրված մեկնարկը՝ բիզնես նկատառումներից ելնելով։ Պատճառն ավիատոմսերի նկատմամբ պահանջարկի սակավությունն է։ Հաշվառումների զարգացման ընթացքը չիրականացավ մեր պատկերացումների համաձայն»,- Zdopravy.cz կայքէջին հայտնել է ČSA-ի խոսնակ Վլադիմիրա Դուֆկովան, որի հիմնավորմամբ ավիաընկերությունը չի հրաժարվում դեպի Հայաստան թռիչքների ծրագրերից, այլ դրանց շահագործման թույլտվություն է հայցում ամառային չվացուցակում»։
Արսեն Քոչարյան
Պրահա
ՕՐԵՐ