«Հայաստան Արցախ հիմնադրամը» 486 հազար դոլարի դեղամիջոցներ է հասցնում  արցախահայերին Հայաստանում

  • 04.11.2023
  • 0
  • 306 Views

Գլենդել – «Հայաստան Արցախ հիմնադրամը» (ՀԱՀ) Սանտա Բարբարայի Direct Relief կազմակերպության հետ համագործակցությամբ այս շաբաթ օդային փոխադրմամբ 486 հազար դոլարի հրատապ օգնություն է ուղարկել արցախահայերին:

Այս խիստ անհրաժեշտ և ժամանակին առաքումը ներառում է դեղամիջոցներ, բժշկական պարագաներ, շտապ բժշկական օգնության փաթեթներ և հիգիենայի պարագաների բազմաթիվ ծանրոցներ: Առաքված օգնությունն օգտակար կլինի ավելի քան 100 հազար արցախահայերին, որոնք բռնի տեղահանվել են Արցախի իրենց տներից ։

Տարիների ընթացքում Direct Relief կազմակերպությունը ՀԱՀ-ին նվիրաբերել է մի քանի տասնյակ միլիոն դոլարի կյանքեր փրկող դեղամիջոցներ, բժշկական պարագաներ ու սարքավորումներ Հայաստանի և Արցախի համար: Միայն այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Direct Relief-ը Հայաստանին նվիրաբերել է 27 միլիոն դոլարի խիստ անհրաժեշտ դեղամիջոցներ:

«Հայաստան Արցախ հիմնադրամը» բարձր է գնահատում Direct Relief կազմակերպության հետ այս երկարամյա համագործակցությունը», ասաց ՀԱՀ-ի նախագահ Հարութ Սասունյանը:

Անցած 34 տարիների ընթացքում ՀԱՀ-ը Հայաստան և Արցախ է առաքել ընդհանուր առմամբ ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ մարդասիրական օգնություն՝ 158 օդանավերով և 2568 ծովային բեռնարկղերով:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀԱՀ-ի գրասենյակ՝ (818) 241-8900; էլեկտրոնային փոստ՝ sassoun@pacbell.net:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում