Հայաստանը` Վալենսիայի «Ռուսաֆիրա» տոնավաճառ-ցուցահանդեսին` հանուն արցախահայության

  • 04.11.2023
  • 0
  • 232 Views

Վալենսիայի Միջմշակութային կազմակերպության (AIAD) նախաձեռնությամբ` քաղաքի Ռուսաֆա (Russafa) ամենաբազմազգ թաղամասում տեղի ունեցավ Ռուսաֆիրա (Russafira) տոնավաճառ-ցուցահանդեսը, որին իր մասնակցությունը ցուցաբերեց նաև Արարատ Հայկական Միությունը։

Վալենսահայության ջանքերով, հայկական տաղավարը լավագույնս հանդես եկավ միջոցառմանը` ներկայացնելով Հայաստանը, հայկական մշակույթը, պատմությունը, խոհանոցը…

Ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու գործում իր մեծ ներդրումն է ունեցել հայկական կազմակերպության Միջմիութենական հարցերով պատասխանատու Մովսես Մխիթարյանը։

Ցուցահանդեսի ընթացքում նաև տեղի ունեցավ առաջիկայում կայանալիք նարդու առաջնության վիճակահանությունը, որին կմասնակցեն 16 խաղացողներ։ Տոնավաճառի ընթացքում հավաքված ողջ գումարը կտրամադրվի Արցախից բռնագաղթված մեր հայրենակիցների կենցաղային և աշխատանքային կարիքները հոգալուն։

Արարատ Հայկական Միություն

Վալենսիա

Իսպանիա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում