Հայազգի խմբավարի ու երաժշտագետի հաջողությունները Պրահայի բեմահարթակներում

  • 02.11.2023
  • 0
  • 348 Views

Հոկտեմբերի 24-ին Կարլի Համալսարանի Երգչախումբը, Պրահայի երկու սենեկային երգչախմբերը, ինչպես նաեւ  Կարլի համալսարանի նվագախումբը միասնաբար դիրիժոր Հայկ Իւթիւճեանի ղեկավարութեամբ կատարեցին Անտոնին Դվորաժկի Րէ մեծալար պատարագը, որ կոչվում  է  «Լուժանեան»։

Նշենք,որ այն լույս է տեսել Bärenreiter հրատարակչության կողմից՝ աշխատասիրությամբ Հայկ Իւթիւճեանի(Ութիջյան)։

Նախքան համերգային կատարումը՝ Հայկ Իւթիւճեանը Կարոլինումի շքեղ Vlastenecký sál դահլիճում հանդես եկավ հակիրճ բանախոսությամբ եւ նկարագրեց քննական բնագրի համար ձեռագրային աղբյուրների համեմատական ուսումնասիրությունը, եւ այդ  գործի զանազան տարբերակների պատմությունը: Այնուհետեւ՝ համերգն անցավ  Կարոլինումի լեփ-լեցուն դահլիճում: Երգեհոնահարը Դր. Մարտին Մաքեսմիլիան Կայզերն էր: Գործի ավարտին կատարողները խանդավառ ընդունելության արժանացան: Համերգը կարելի է լսել հետեւյալ հասցեով .- https://youtu.be/EcdtoXh6huI?si=_IJvWOuy6aAflaBq


Այդուհետեւ,հոկտեմբերի 28-ին Չեխիայի ազգային տոնի առթիվ պաշտոնական հանդիսության շրջանակներում Էկումենիկ արարողություն տեղի ունեցավ Չեխիայի Ազգային հուշարձանի մեծ դահլիճում՝ մասնակցությամբ Պրահայի Արքեպիսկոպոսի, Չեխիայի վարչապետի եւ Չեխիայի եկեղեցիների Էկումենիկ խորհրդի ներկայացուցիչների: Աղոթքների եւ ուղերձի ընթացքում հիշատակվեցին նաեւ Հայաստանը, Ուկրաինան եւ Իսրայելը: Սույն արարողությանը նույնպես մասնակցեցին Կարլի համալսարանի երգչախումբն ու նվագախումբը եւ երգեհոնահար Դր Մարտին Մաքեսմիլիան Կայզերը՝ Հայկ Իւթիւճեանի ղեկավարութեամբ: Մեկ ժամանոց արարողությունն ամբողջությամբ անմիջականորեն հեռարձակվեց Չեխական Հեռուստատեսության երկրորդ ալիքով (Čt 2) ։

Բարձրաստիճան հյուրերի եւ բոլոր ներկաների կողմից Դր. Իւթիւճեանը եւ իր համույթը բարձր գնահատանքի արժանացան: Արարողությանը կարելի է հետեւել Չեխական Հեռուստատեսության կայքէջում՝  հետեւյալ հասցեով.- Modlitba za domov 2023 – Bohoslužby v České televizi | Česká televize (ceskatelevize.cz)

 «Օրեր»

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում