Այսօրվա չեխական ՊՐԱՎՈ օրաթերթի «Սերժ Թանկյանը հուշեր է գրել» փոքրիկ հաղորդագրության համաձայն, ամերիկյան երգիչ և System Of A Down ռոք խմբի հաջողակ մենակատար Սերժ Թանկյանը հաջորդ տարի կներկայացնի «Down With the System: A Memoir (Of Sorts)» վերնագրով իր առաջին հուշերի գիրքը, որը կթողարկվի մայիսի 14-ին՝ «Hatchette Book» հրատարակչության կողմից:
«Պատահականորեն կազմված այս փիլիսոփայական հուշագրության վրա աշխատելն ինձ եզակի հնարավորություն տվեց խորանալու իմ ընտանիքի պատմության, պատանեկությունիցս բխած սեփական մոտիվացիաների և այն դասերի մեջ, որոնք չգիտեի, որ սովորել եմ»,- գրքի վերաբերյալ երգչի հետևյալ մեկնաբանությամբ է ամփոփվում հաղորդագրությունը օրաթերթում:
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար