Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Վարդան եպս. Նավասարդյանի օրհնությամբ Վիլնյուսի համալսարանում Բալթյան երկրների հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Դոկտոր Կարապետ Բաբայանի աջակցությամբ հաստատվեց «ԿԱՐԱՊԵՏ ԲԱԲԱՅԱՆ» հայագիտական ուսումնասիրությունների կրթական հիմնադրամ:
2023թ. հոկտեմբերի 30-ին Վիլնյուսի համալսարանում ռեկտոր Տիար Ռիմվիդաս Պետրաուսկասի և Հիմնադրամի հիմնադրի միջև կնքվեց համաձայնագիր։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ նախկին դեսպան Տիգրան Մկրտչյանի տարած աշխատանքին, որի արդյունքում հնարավոր եղավ սույն համագործակցությունը:
Բալթյան երկրների հայոց թեմ
orer.eu