Իսպանական Բանելմադենայի միջազգային կինոփառատոնի «Կյանքը կինոյում» պատվավոր մրցանակը Հարություն Խաչատրյանին. «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի իսպանական պրեմիերան

  • 30.10.2023
  • 0
  • 529 Views

Իսպանական Բանելմադենայի միջազգային կինոփառատոնը, որն արդեն 26 տարի Եվրոպական հանրությանն է ներկայացնում այլընտրանքային կինոն, հեղինակային կինոյի լավագույն գործերը և համաշխարհային կինոյում մեծ ներդրում ունեցած արվեստագետներին պատվում է հետահայաց ցուցադրություններով, պատվո մրցանակներով, այս օրերին իր նախաձեռնությամբ ներկայացնում է նաև Հայ կինոն՝ որպես հետահայաց ցուցադրություն ծրագրում ընդգրկելով կինոռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐԱՅՆԻ «Պոետի վերադարձը», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմերը, ինչպես նաև ներկայացնում է ռեժիսորի նոր՝ «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի իսպանական պրեմիերան:

Բանելմադենայի միջազգային կինոփռատոնն անցած տարիներին հրավիրել, պատվել և ամենատարբեր պատվավոր մրցանակներ է շնորհել այնպիսի կինոռեժիսորների, ինչպիսիք են ԻՇՏՎԱՆ ՍԱԲՈՆ, ԹԵՈԴՈՐՈՍ ԱՆԳԵԼՈՊՈՒԼՈՍԸ, ԻՐԺԻ ՄԵՆԳԵԼԸ, ԳԻԼԵՐՄՈ ԴԵԼ ՏՈՐՈՆ և ուրիշներ:

Իսկ այս տարի Բանելմադենայի միջազգային կինոփառատոնը հետահայաց ցուցադրությունից և կինոպրեմիերայից բացի, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ պատվել է նաև «Կյանքը կինոյում» պատվավոր մրցանակով:

Մինչև նոյեմբերի 4-ը Իսպանիա ժամանած և Իսպանիայում գտվող հանդիսատեսը բազմաթիվ առիթներ կունենա ծանոթանալու հայկական կինոյին, մասնավորապես՝ հայկական վավերագրական կինոյին, հայ վավերագրության վարպետներից մեկի՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ կինոմտածողությանը, կինոձեռագրին և բազմաթիվ զրույց հանդիպումների միջոցով կտեղեկանա նաև հայկական կինոժառանգությանը, Հայաստանի այսօրվան, հայկական նոր ժամանակի կինոմշակույթին:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում