Արմինե Ապրեսյանի «Վերասլացք»ի-շնորհանդեսը` Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում

  • 26.10.2023
  • 0
  • 221 Views

Արմինե Ապրեսյանն ապրում և աշխատում է իր գողտրիկ Շուշին հիշեցնող Դիլիջան կանաչ քաղաքում: Այստեղ է փոխադրվել 44- օրյա պատերազմից հետո ,ի թիվս հայրական տան ու հայրենիքի, Արցախ աշխարհում թողնելով իր գրքերը և բանաստեղծական երեք ժողովածու: «Վերասլացքն» առաջինն է մայր հայրենիքում ` նաև շապիկի ինքնատիպ ու խոսուն ձևավորմամբ:

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում` ներկայությամբ հեղինակի մտերիմների,գրչընկերների,պարզապես նրա պոեզիան և արձակը սիրող մարդկանցով:

Շնորհանդեսը վարում էր արձակագիր Տիգրան Նիկողոսյանը:

Ելույթ ունեցավ և իր օրհնությունը բերեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միաբան, Խոր Վիրապի վանահայր Իսահակ վարդապետ Պողոսյանը:

Գրքի մասին հանգամանալից խոսք ասացին ԳԱԹ տնօրեն,բանասիրական գիտությունների թեկնածու ,գրքի խմբագիր Վահագն Սարգսյանը ,բանաստեղծներ Ներսես Աթաբեկյանը, Խաչիկ Մանուկյանը , Արիս Արսենին, Արցախի պետհամալսարանում հեղինակին դասավանդած Նոնա Դավթյանը , ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կից հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու Շողեր Փահլևանյանի շնորհավորանքի խոսքն ընթերցեց Մարիամ Միրզոյանը, գրքից հատվածներ ներկայացրեց երիտասարդ արձակագիր Արթուր Սարգսյանը,իսկ նկարիչ,բառացիորեն օրերս ,, Թեքեյան,, մշակութային միության մրցանակի արժանացած Մելքոն Հովհաննիսյանը նվիրեց իր կտավներից մեկը, նուրբ զարդերի վարպետ Արմինե Ստամբոլցյանն էլ ` իր պատրաստած մի եզակի աշխատանք:

Շնորհակալական գեղեցիկ և ինքնատիպ խոսք ասաց հեղինակը` Արմինե Ապրեսյանը:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում