Չեխական «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը Ուկրաինայի արևելքումկորցրել է Դոնեցկի մարզում տեղակայված իր պահեստը

  • 19.10.2023
  • 0
  • 191 Views

Այսօրվա չեխական «ՊՐԱՎՈ» օրաթերթի էջերում հայտնվել է «Մարդը կարիքի մեջ կազմակերպությունը զրկվեց իր պահեստից» փոքրիկ հաղորդագրությունը, որը չվրիպեց և մեր ուշադրությունից.

Չեխական «Մարդը կարիքի մեջ» ոչ եկամտաբեր կազմակերպությունը, Ուկրաինայի արևելքում ուրբաթ օրվա ռազմական հարձակման արդյունքում, կորցրել է Դոնեցկի մարզի Նովոսելիվկայում տեղակայված իր մարդասիրական օգնության պահեստը: Ամբողջովին ավերվել է երկու հարյուր ընտանիքի տների վերակառուցման համար նախատեսված պահեստի շինանյութը։ Կազմակերպության երեկվա տվյալների համաձայն տուժածներ չկան։

Նովոսելիվկան գտնվում է ռազմաճակատային դիրքից մոտավորապես 15 կիլոմետր հեռավորության վրա։ «Մենք ցնցված ենք մշակույթի կենտրոնի վրա կատարված հարձակումից, որը ծառայում էր որպես հումանիտար օգնության պահեստ՝ գյուղի բնակիչներին աջակցելու համար։ Շենքը լիովին ավերված է»,- կազմակերպության հավաստմամբ ամփոփել է օրաթերթը։

Հիշեցնենք, որ «Մարդը կարիքի մեջ» բարեգործական կազմակերպությունը, դեռևս 1988 թվականի աղետաբեր երկրաշարժից հետո Պրահայում մի խումբ չեխ ուսանողների կողմից իր հիմնադրման առաջին իսկ օրվանից, Սպիտակի երկրաշարժից տուժվածների համար 50 տոննա օգնություն է հավաքել և ուղարկել Հայաստան։ Կազմակերպությունը Հայաստանում մշտական առաքելություն ունի 2003 թվականից։ Այս տարվա սեպտեմբերի վերջերին բարեգործական հասարակական կազմակերպության թիմը Հայաստանում հումանիտար օգնություն է տրամադրել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։

Արսեն Քոչարյան

Հատուկ «ՕՐԵՐ»-ի համար

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում