Ռուսաստանը չեղյալ է հայտարարել դիզելային վառելիքի արտահանման մեծ մասի վրա սահմանված էմբարգոն

  • 08.10.2023
  • 0
  • 72 Views

«Անցյալ ամիս Մոսկվան արգելել էր բենզինի և դիզվառելիքի արտահանումը բոլոր երկրներ՝ բացառությամբ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի…»,- գրել է այսօրվա չեխական «ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ» օրաթերթն իր «Ռուսաստանը չեղարկել է խողովակաշարով դիզվառելիքի արտահանման էմբարգոն» ստորև ներկայացվող փոքրիկ հաղորդագրությունում.

«Ռուսաստանը չեղյալ է հայտարարել դիզելային վառելիքի արտահանման մեծ մասի վրա սահմանված էմբարգոն։ Reuters-ի տեղեկացմամբ,՝ այդ մասին երեկ հայտնել է ՌԴ կառավարությունը։ Բենզինի արտահանման էմբարգոն շարունակ մնում է ուժի մեջ»,- գրել է օրաթերթը՝ նշելով.

«Սեպտեմբերին Մոսկվան ժամանակավորապես արգելել էր բենզինի և դիզվառելիքի արտահանումը բոլոր երկրներ՝ բացառությամբ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի՝ ներքին շուկայում վառելիքի գները կայունացնելու հիմնավորմամբ. «Կառավարությունը հանեց խողովակաշարով ծովային նավահանգիստներ մատակարարվող դիզվառելիքի արտահանման սահմանափակումները, քանի դեռ արտադրողն իր վառելիքի արտադրության առնվազն կեսը մատակարարում է ներքին շուկա»,- Reuters-ի հավաստմամբ ՌԴ կառավարության հետևյալ մեջբերումով լուրն ամփոփել է «ԼՆ» օրաթերթը։

Արսեն Քոչարյան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում