«ՀԱՄԱՍ»-ը մահացու հարձակում է իրականացրել Իսրայելի պետության և մեր քաղաքացիների վրա. վարչապետ Նաթանյահու, միջագային արձագանք

  • 07.10.2023
  • 0
  • 195 Views

Այսօր ժամը 06:00 -ից սկսվել է Իսրայելի հարավային ու կենտրոնական բնակավայրերի հրթիռահարումները, արթնացանք հեռվում լսվող պայթյունների ձայներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Իսրայելահայեր» թերթի խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։

Տասնյակ քաղաքներ, որոնք հայկական բնակչություն ունեն առավոտը դիմավորեցին ռմբապաստարաններում: Կենտրոնական քաղաքներից հատկապես հարձակումների թիրախում են հայտնվել Ռիշոն Լեցիոնը, Բատ Յամը, Խոլոնը, Թել Ավիվը, Պետախ Տիկվան, Ռամատ Գանը- Կֆար Սաբան, Հոդ Հաշոռոնը:

Հատկապես ծանր հրթիռահարումների են ենթարկվել Իսրայելի հարավային շրջաններն ու քաղաքները՝ Աշդոտ, Աշկելոն, Կիրյատ Գատ, Սդերոտ, Բեեր Շևվա, Սդերոտ քաղաքները: Աշկելոնում հրթիռը ընկել է շենքի վրա, կա մեկ զոհ, վիրավորների և տուժածների մասին դեռ չի հաղորդվում:

Իսրայելյան բանակի հետախուզության ու հետախուզական բոլոր ծառայությունների կատարյալ ձախողում ու բանակի անգործություն, ահա այսպես կարելի է այսօր բնութագրել Իսրայելում կատարվածը: ՈՒնենալով հետախուզական արբանյակներ, գերժամանակակից հակաօդային պաշտպանություն, բաժանարար պատ հագեցած տեղաշարժման, տեսաձայնագրման ժամանակակից սարքավորումներով ու ԱԹՍ-ներով, տեղի ունեցավ լուրջ ներթափանցում Իսրայելի տարածք ոչ թե ստորգետնյա թունելներով, այլև պարապլաններով վայրեջք կատարելով Իսրայելյան բնակավայրերում, որտեղ իրենց արդեն մեքենաներ էին սպասում: Ամենահամեստ տվյալներով առնվազն 22 զոհի մասին են խոսում Իսրայելյան հեռուստաալիքները: Համասի գրոհայինները ներթափանցելով բնակավայրեր ուղղակի փողոցներում գնդակահարում են հասարակ մարդկանց, հիշեցնելով Բուչայի տեսարանները:

Հայերի շրջանում տուժածներ այս պահին չկան: Մեզանում միայն կարևոր են մարդկային կյանքերը, գույքի ու մնացած նյութական արժեքների մասին մեր մոտ չեն խոսում:

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հակիրճ ուղերձ է հղել Իսրայելի բնակչությանը՝ նշելով, որ սա «օպերացիա կամ հարվածների փոխանակում չէ, սա պատերազմ է»։

«Այսօր առավոտյան «ՀԱՄԱՍ»-ը մահացու հարձակում է իրականացրել Իսրայելի պետության և մեր քաղաքացիների վրա,- ասել է վարչապետը։- Մենք վաղ առավոտից պատերազմի մեջ ենք։ Ես հավաքեցի պաշտպանական կառույցների ղեկավարությանը և հանձնարարականներ տվեցի. , մաքրել բնակեցված տարածքները ներս ներթափանցած ահաբեկիչներից: Սա հենց այն է, ինչ մենք անում ենք հենց հիմա: Միևնույն ժամանակ, ես հրամայել եմ պահեստազորայինների զանգվածային զորակոչ և այնպիսի հզոր պատասխան, ինչպիսին թշնամին նախկինում չի տեսել: Հակառակորդը կվճարի մի գին, որը նախկինում երբեք չի իմացել: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին հետևել բանակի ցուցումներին, թիկունքի ծառայության հրահանգներին: Մենք պատերազմի մեջ ենք, և մենք հաղթելու ենք այս պատերազմում»:

(3) Facebook

Պետախ Տիկվա

ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհի մի շարք երկներ և միջազգային կառույցներ արձագանքել են Պաղեստինի կողմից Իսրայելի վրա հարձակմանը։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը ԵՄ-ի անունից դատապարտել Է ՀԱՄԱՍ-ի հարձակումները։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը դատապարտել է Իսրայելի տարածքում պաղեստինցիների սկսած գործողությունը։ Նրա խոսքով ՝ Իսրայելն «իրավունք ունի միջազգային իրավունքին համապատասխան պաշտպանվել ահաբեկչությունից»:

Հունգարիան Իսրայելի հրթիռակոծումը գնահատել է որպես «ահաբեկչական հարձակում»։

Ռուսաստանում  Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի գործողությունների պատասխանը կլինի և ռազմական, և քաղաքական:

Մինսկը պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին դեէսկալացիայի կոչ է արել։

Եգիպտոսը հայտարարել է լարվածությունը նվազեցնելու նպատակով Իսրայելի և պաղեստինցիների հետ շփումների մասին:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նշել է ՀԱՄԱՍ-ի հրետակոծությունից հետո Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է պաղեստինցի զինյալների հարձակումն Իսրայելի վրա։

Վրաստանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ երկրի ժողովուրդն աջակցում է եղբայրական Իսրայելին:

Թուրքիաի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել նվազեցնել լարվածությունը Իսրայելի և Պաղեստինի միջև։

Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: ՀՀ ԱԳՆ, Իսրայելում դեսպանության միջոցով, մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Ըստ անհրաժեշտության, կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է Բադալյանը։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարեց Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։  Շարժումը հայտնել է 35 գերեվարված իսրայելցու մասին:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից մեկնարկած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առնվազն 100 մարդ զոհվել է, 1050ը ՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է չեխական հեուստատեսությունը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում