էթնիկ հայերի արտագաղթը ԼՂ-ից մոտենում է ավարտին.Չեխական «Դնես» օրաթերթ

  • 03.10.2023
  • 0
  • 337 Views

Այսօրվա չեխական «ՄՖ ԴՆԵՍ» օրաթերթի 7-րդ էջի գողտրիկ անկյունում տեղ է գրավել «Մեկնել է հայ ուղևորներ տեղափոխող վերջին ավտոբուսը» փոքրիկ հաղորդագրությունը, որում հակիրճ տեղեկացվում է.

«էթնիկ հայերի արտագաղթը ԼՂ-ից մոտենում է ավարտին։ Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի տեղեկացմամբ, մարզից մեկնել է 15 հոգանոց վերջին ավտոբուսը։

Ավելի քան 100 հազար հայ բնակիչ, այսինքն՝ Ղարաբաղի բնակչության մոտ 80 տոկոսը, հալածանքների և էթնիկ զտումների սպառնալիքի ներքո, մի քանի օրվա ընթացքում լքել է լեռնային անկլավը, որը վերջերս կայծակնային ռազմական գործունեությամբ գրավվեց Ադրբեջանի կողմից»,- գրել է օրաթերթը (ČTK)։

Իր հերթին , Երեւանի «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել է , որ Լեռնային Ղարաբաղից հոկտեմբերի 3-ի ժամը 16:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար  625 անձ:  

Նա ընդգծել է, որ Արցախից Հայաստան մտած տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 հազար 195: 16:00-ի   դրությամբ հաշվառվածների թիվը կազմում է 91 հազար  924:

Արսեն Քոչարյան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում