Արցախի աջակցության եւ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող ցույցեր Կիպրոսում եւ Հունաստանում

  • 02.10.2023
  • 0
  • 221 Views

Հոկիեմբերի 1-ին եվրոպական 20 քաղաքների թվում արցախի աջակցության եւ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող ցույցեր տեղի ունեցան նաեւ Հունաստանի եւ Կիպրոսի մայրաքաղաքներում։ Ներկայացնում ենք լուսանկարային ռեպորտաժ։

Ցույցը Նիկոսիայում

Այսօր նաեւ Աթենքի Սինտագմա հրապարակում տեղի է ունեցել հայ համայնքի անդամների մեծ հավաքը՝ Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների անցկացման դատապարտումով։

Աթենքահայերը երթով անցել են Եւրոպական Միութեան գրասենյակների մոտով, կոչ անելով չլռել եւ դատապարտել արցախահայության բռնի տեղահանումը։

«Մեկ անգամ եւս զգացվում է հունական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների եւ լրատվամիջոցների բացակայությունը» նշել են կազմակերպիչները:

«Արցախը եղել է, կա ու կմնա հայկական! Պայքարը շարունակվում է!»- վանկարկել են նրանք։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում