Չեխական հեռուստատեսությունը անդրադարձել է Արցախից հայերի բռնագաղթին։ «Էթնիկ հայերը սկսեցին լքել Լեռնային Ղարաբաղը։ Դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ տարածքը բռնի ուժով անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Գրեթե երեք հազար փախստական արդեն ժամանել է սահմանի հայկական կողմի ընդունման կենտրոններ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը վախենում են էթնիկ զտումներից»։






