Երեւանի հանրահավաքում պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

  • 24.09.2023
  • 0
  • 309 Views

Արցախի ճակատագրով մտահոգ քաղաքացիներն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հանրահավաք են անցկացրել Երեւանի Հանրապետության հրապարակում։

Նրանք մինչեւ հանրահավաքը իրազեկման մի շարք ակցիաներ են իրականացրել։ Իրազեկման երթեր են տեղի ունեցել Գյումրիում, Վանաձորում եւ Կապանում:

Քաղաքացիները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ինչպես նաեւ պահանջում են ՀՀ իշխանություններից՝ Հայաստան ընդունել Արցախից տեղահանված մարդկանց։

Նշենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ դեռ սեպտեմբերի 22-ից առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձեւավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թեւանյան, Իշխան Սաղաթելյան։

news.am

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում