Աշոտ Սմբատյանը Հունգարիայի խորհրդարանի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը

  • 17.09.2023
  • 0
  • 241 Views

Սեպտեմբերի 15-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Հունգարիայի խորհրդարանի նախագահ, դոկտոր Լազլո Կյովերը։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցության զարգացման հեռանկարներին, ընդգծվեց այդ հարցում խորհրդարանների ունեցած զգալի ներուժը՝ պայմանավորված երկու երկրներում կառավարման խորհրդարանական համակարգերով։

ՀՀ դեսպանը ողջունել է Հունգարիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ձևավորումը և նախագահ Կյովերին տեղեկացրել, որ ՀՀ Ազգային ժողովում արդեն իսկ կայացվել է որոշում Հունգարիայի հետ բարեկամության խմբի ձևավորման վերաբերյալ։

Ա.Սմբատյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում