Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին

  • 15.09.2023
  • 0
  • 61 Views

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԱՐ ՍԱՄՎԵԼ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Մեծարգո տիար Շահրամանյան,

Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարից մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Արցախահայությունն այսօր լրջագույն մարտահրավերների առաջ է կանգնած, ներքին ու արտաքին թշնամիները փորձում են ծնկի բերել հայ ժողովրդին և կոտրել նրա ոգին։ Բայց մենք վստահ ենք, որ դժվարին այս ժամանակահատվածում ստանձնելով կարևոր այս պաշտոնը, դուք կկարողանաք լուծել մեր ժողովրդի առաջ ծառացած խնդիրները և Ձեր հայրենանվեր ու նախանձախնդիր աշխատանքի շնորհիվ Արցախի մեր հայրենակիցները դարձյալ կկարողանան անցնել ազատ ու անկախ կյանքի՝ դուրս գալով շրջափակումից և վերադառնալով կենաց բնականոն ընթացքի։

Առ Աստված աղոթքով մաղթում ենք Ձեզ ուժ, կարողություն և հաջողություններ Ձեր ստանձնած առաքելության մեջ: Աղոթում ենք, որ Ամենակալ Աստված խաղաղ ու անառիկ պահի մեր Հայրենյաց սահմանները։

Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Առաջնորդ Ռումանիոյ թեմին հայոց

Առաջնորդական տեղապահ Բուլղարիայի հայոց թեմի

Հայրապետական պատվիրակ Բալկանյան երկրների

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում