Ի զորակցություն Արցախի և ընդդեմ Ադրբեջանի վարած հանցագործ քաղաքականության համատեղ հայտարարություն.

  • 12.09.2023
  • 0
  • 318 Views


Մենք՝ ներքոստորագրյալներս, հավատարիմ մնալով Արցախի հայ ժողովրդի սեփական ճակատագիրը ինքնուրույն որոշելու հիմնարար իրավունքին, Արցախն Ադրբեջանին ուժի պարտադրանքով ինտեգրելու քաղաքականությունը բեկելուն ու արդարության վերահաստատմանը՝ վճռական համերաշխություն ենք հայտնում, Ակնա-Ասկերան ճանապարհը փակած քաղաքացիներին, և դատապարտում ենք հայկական ուժային կառույցների կողմից քաղաքացիներին ճանապարհից հեռացնելու գործը, որը թույլ է տվել ադրբեջանական այսպես կոչված «հումանիտար օգնությունը» մուտք գործի Արցախ։

Ադրբեջանական ցեղասպան իշխանությունը, այս անգամ ՌԴ Կարմիր Խաչի Ընկերության միջոցով «օգնություն» տեղափոխելով Արցախ, փորձելու է ցույց տալ, իբրև թե Արցախի շրջափակում չկա, սակայն այդ քայլով նրանք.

-կրկին փաստում են Արցախում հումանիտար աղետի առկայությունը, որն ամենաբարձր քաղաքական մակարդակով հերքվում էր նրանց կողմից,
-ստանձնում են, Բերձորի միջանցքը արգելափակելով, Արցախի հայ ժողովրդին հումանիտար աղետի առաջ կանգնեցնելու ամբողջ մեղքը,
-կրում են ցեղասպանության հանցագործության իրականացման, այդ թվում՝ պաշարման պատճառով թերսնմամբ պայմանավորված մահերի, հայրենազրկման, հողազավթման, առևանգումների և պատանդառությունների ողջ պատասխասատվությունը,
-հանձն են առնում ուժի և ուժի սպառնալիքի միջոցով Արցախի հայ ժողովրդի ազատ կամքի արտահայտման, այդ կամքի հպատակեցման և մարդկանց՝ միջազգային ու մարդասիրական իրավունքներով ամրագրված բոլոր իրավունքների ոտնահարման պատասխանատվությունը։

Այսպիսով՝ դատապարտում ենք Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ և դրան օժանդակած բոլոր ուժերին՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, և կոչ ենք անում հայ հանրությանը՝
-սատար կանգնել ադրբեջանական ցեղասպան քաղաքականության դեմ քաղաքացիական  ըմբոստություն ու ազատ և ինքնուրույն կամք արտահայտող Արցախի մեր հայրենակիցներին,
-դիմագրավել ինչպես ադրբեջանական ահաբեկչական, այդպես էլ պարտվողական խոսույթը մեր հանրության մեջ տարածողներին և զարգացնողներին,
-և առանց ժամանակ կորցնելու համախմբվել միջազգային հանրությանն իրավիճակի մասին իրազեկելու, տեղական ու միջազգային մեխանիզմները գործարկելու, և մեր ներքին դիմադրողականությունն ու ինքնապաշտպանական կարողություններն օրնիբուն ավելացնելու միասնական օրակարգի շուրջ։

Հայտարարությունը բաց է բոլոր բոլոր միավորումների և անհատների համար: Կարող եք ազատորեն կիսվել ձեր անունից կամ դիմել մեզ՝ անունն ավելացնելու համար:

ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնություն

ԲԱՐՁՈւՆՔ գիտակրթական ռազմավարական կենտրոն ՀԿ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում