Մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժությունը

  • 11.09.2023
  • 0
  • 236 Views

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մեկնարկը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, համատեղ զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Ըստ աղբյուրի՝ զորավարժության օրերին կխաղարկվեն հակամարտող կողմերի միջև կայունացման ապահովման գործողություններ՝ խաղաղապահ առաջադրանքների կատարմամբ։

Նշվում է, որ զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը՝ ՆԱՏՕ/ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար:

զ2.jpg (121 KB)
զ3.jpg (115 KB)
զ4.jpg (83 KB)
զ5.jpg (137 KB)
զ6.jpg (92 KB)
զ7.jpg (138 KB)
զ8.jpg (160 KB)
զ9.jpg (138 KB)
զ10.jpg (101 KB)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում